-
24.07.2015|
00:02
Մեր ձեռքերի գործերն ուղղիր ու հաջողիր, Տե՛ր:
-
21.07.2015|
00:03
Տե՛ր, մեզ խաղաղության ճանապարհներով առաջնորդիր:
Տե՛ր, ուղղիր ու առաջնորդիր մեր և բոլոր հավատացյալների հոգիները՝ արդարության ճանապարհով գնալու դեպի հավիտենական կյանք։ Ամեն:
-
10.07.2015|
00:02
Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց իմ սրտի աչքերն ու ականջները, որպեսզի լսեմ Քո կամքը: Հավատում եմ, Տե՛ր, որ կլուսավորես իմ սիրտը, որովհետև Դու ողորմած Աստված ես:
-
07.07.2015|
00:07
Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար:
-
03.07.2015|
00:03
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգևներն ես տալիս բոլորին:
-
30.06.2015|
00:06
Գոհություն Քեզ, Տեր, որ տեսանելի լույսովդ ուրախացնում ես Քո բոլոր արարածներին և պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորում ես Քեզ հավատացողներին:
-
23.06.2015|
00:02
Ո՛վ մեծ Աստված, որ տվել ես մեզ
բարի հայր և սիրող մայր, տո՛ւր
մեզ շնորհք, անենք աղոթք, լինենք
-
19.06.2015|
00:02
Տե՛ր Աստված մեր, Դու, որ մեզ բոլորիս սովորեցրիր միասին և միաձայն աղոթել և խոստացար կատարել խնդրանքներն այն երկու կամ երեք հոգիների, ովքեր միատեղ աղոթում են քո անունով:
-
16.06.2015|
00:05
Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված` մեր Տեր, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
-
12.06.2015|
00:03
Տեր, հաստատիր իմ հոգում լույսի
խաղաղությունն ու պայծառությունը,
որ չխոտորվեմ աջ կամ ձախ և
չդատապարտվեմ Քո գալստյան օրը: